«Արտույտների ագարակը» ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» կիոնփառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանյան IV միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնը, որը տեղի կունենա 2007 թվականի հուլիսին, կբացվի իտալացի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմով: Այդ մասին հաղորդել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքերով, կինոփառատոնի ղեկավարության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կինոնկարը լավագույնս է ներկայացրել «հայկական թեման» Բեռլինի կինոփառատոնում, հաղորդում է «Նովոստ-Արմենիան»: Հիշեցնենք, որ «Արտույտների ագարակը» ֆիլմը, նկարահանված հայազգի իտալացի գրող Անտոնիա Արսլանի վեպի հիման վրա, պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքի ողբերգության մասին:



Ֆիլմը Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրությունն է, նրա բյուջեն կկազմի 9,7 մլն եվրո:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---