Նախարար. ԴԱՀԿ նախկին պետի օֆշորային սկանդալի շուրջ նյութեր են նախապատրաստվում

Նախարար. ԴԱՀԿ նախկին պետի օֆշորային սկանդալի շուրջ նյութեր են նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընթերցել է Կառավարությանն ուղղված իր գրավոր հարցադրումը՝ կապված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի պանամայական բիզնեսների մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակումների հետ:

Զուրաբյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ուսումնասիրվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերը և հանգել եզրակացությունների:

Ի պատասխան Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ այս պահի դրությամբ քննություն է ընթանում և նախապատրաստվում են նյութեր Միհրան Պողոսյանի հետ կապված:

«Կառավարությունն իր իրավասության շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է: Պարզապես կարևոր է հասցեականությունը` թե որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել: Կառավարությունը մի քանի կարևոր քայլեր է իրականացրել և հետևողական կլինի՝ իր իրավասությունների շրջանակներում»,- պարմաբանել է նախարարը, գրում է Armtimes.com-ը:

Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայյից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---