ՀՀ-ն ուսումնասիրում է Թուրքիայից ներկրման սահմանափակման հնարավորությունները27 ապրիլի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հարց է ուղղել կառավարությանը՝ ներմուծվող այն սննդամթերքների մասով, որոնք ներկրվում են Թուրքիայից: Պատգամավորը կարևոր է համարել արգելել Թուրքիայից սննդամթերքի ներկրումը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Հարցին պատասխանել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը, և դրա շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ, թե կան արդյոք մթերքներ, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը՝ որակի ու մրցակցության տեսակետից: Եվ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ: «Մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասել է Միանասյանը, գրում է Yerkir.am-ը: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում: Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան:Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |