Ապրիլյան մարտերի ընթացքում հակառակորդը հայկական կողմի շտապօգնության 4 մեքենա է վնասել27 ապրիլի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է չորս շտապօգնության մեքենա: Այս մասին հայտնել է Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: «Երևում է, և հակառակորդը նպատակային հարվածել է մեքենային: Բարեբախտաբար, տվյալ պահի դրությամբ անձնակազմը դուրսն է եղել, երբ որ մեքենան ամբողջությամբ տեղում պայթել է, անձնակազմը դրսում վիրավորի հետ աշխատելիս է եղել: Մնացած երեք դեպքում տարբեր տրամաչափերի հրազենային զենքերով վնասել են, բոլոր դեպքերում էլ բժշկական անձնակազմը չի տուժել, վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպք չի գրանցվել»,- ասել է նա, գրում է Aravot.am-ը: Խաչատրյանը քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում բժշկական հաստատությունների աշխատանքը համեմատելով նախորդ պատերազմի ընթացքում կատարված բժշկական աշխատանքի հետ՝ ասել է, որ մեծ տարբերություն կա. «Բոլոր վիրահատությունները կատարվել են Մարտակերտի հոսպիտալում: Այսինքն՝ դա խոսում է այն բանի մասին, որ Մարտակերտի հոսպիտալը այնքան է հագեցված բժշկական տեխնիկայով, որ հնարավորություն ունեցել է այդ վիրավորներին վիրահատել»: Խաչատրյանը հավելել է, որ մարտական գործողությունների առաջին իսկ օրերից բուժծառայությունը ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված է եղել, ինչի արդյունքում բոլոր վիրավորներին ժամանակին և ճիշտ կազմակերպված բժշկական օգնություն է տրամադրվել: Ըստ նրա՝ ռազմական բժիշկները քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ մինչև առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում զինվորի ստորին վերջույթները պահպանվել են, և նա այսօր քայլում է, գրում է Panorama.am-ը: Ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ ռազմական բժիշկները կարողացել են անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս նվազեցնեն վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |