Թուրքիայում զբոսաշրջային ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել են հյուրանոցային համարների գները

Թուրքիայում զբոսաշրջային ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել են հյուրանոցային համարների գները

PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել են հյուրանոցային համարների գները: Օրինակ, Ստամբուլում հյուրանոցային համարի միջին գինը 140 եվրոյից նվազել է մինչև 91,9 եվրո 24 ժամվա համար: Այդ մասին ասվում է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի մարտ ամսվա հաշվետվության մեջ, հայտնում է echo.az-ը:

2016-ին մարտին արձանագրվել է հյուրանոցների համալրման ամենացածր մակարդակը վերջին մի քանի տարում: 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 16,5 տոկոս: Հյուրանոցներում ամրագրվել է համարների ընդամենը 52,5 տոկոսը: Հիմնականում Թուրքիան կորցրել է ռուս, գերմանացի և բրիտանացի զբոսաշրջիկներին:

Օտարերկրացի զբոսաշրջիկների քանակի նվազման պատճառով Թուրքիայի հյուրանոցների սեփականատերերը խնդրել են կառավարությանն ընդլայնել աջակցությունը միջազգային տուրօպերատորներին: Օրինակ, ավիաթռիչքների սուբսիդավորման ծրագիրը, որը պետք է ավարտվեր մայիսին, երկարաձգվել է մինչև նոյեմբեր: Այդ ծրագրով Թուրքիա թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները յուրաքանչյուր չվերթի համար 6.000 դոլար են ստանում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոստուրիզմի» գնահատմամբ 2016-ին Թուրքիա կայցելի մոտ 700.000 ռուս զբոսաշրջիկ:

Անկարայում և Ստամբուլում ահաբեկչական գործողությունների ֆոնին և Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով Թուրքիայի զբոսաշրջության շուկան անկում է ապրում:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը զբոսաշրջային ընկերությունների վրա հղումով, ամառային տուրերի վաճառքը նվազել է 40 տոկոսով, hյուրանոցային համարների համալրումը նվազել է 2 անգամ: Հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել:

Ըստ կառավարության տվյալների, զբոսաշրջային բիզնեսը Թուրքիայում ապահովում է երկրի ՀՆԱ 4 տոկոսը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը հասնում է 1 միլիոնի, ինչը կազմում է աշխատող բնակչության մոտ 7 տոկոսը: Ընթացիկ տարվա հունվարին ռուս զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 5 անգամ: Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---