$30 մլն-ի վարկ ՀԲ-ից՝ էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը 28 ապրիլի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին $30 մլն վարկ տրամադրելու ծրագրը` «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի» (ԱՀԾ) համար: Այս մասին լրագրողների ասել է Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նա նշել է, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը, գրում է Panorama.am-ը: ՀԲ Երևանի գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը նշել է, որ վարկը հատկացվելու է կոնկրետ չափերի արդյունքների դիմաց և այս վարկով օժանդակում են կառավարության արդեն իսկ գործող ծրագրին: 2016-ի փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժինը: Իսկ 2015-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $21 միլիոն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III): Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարի մարման ժամկետով: Այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |