Ղարաբաղյան հակամարտության լուծումը առանցքային կլինի տարածաշրջանի քաղաքական կայունության համար

PanARMENIAN.Net - Բոլոր «սառեցված հակամարտությունները» Հարավային Կովկասի տարածքում, այդ թէվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, «հարգելով գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: «Միեւնույն ժամանակ մենք շեշտը դնում ենք ազգային փոքրամասնություններին բարձր մակարդակի ինքնավարության տրամադրման վրա, որը թույլ կտա նրանց ազատ զարգանալ միջազգային սահմանների շրջանակներում»,-հավելել է Լեհաստանի ԱԳՆ նախարարը: Նրա խոսքերով, Լեհաստանն աջակցում է ԵԱՀԿ ջանքերին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ թվում Մինսկի խմբի ջանքերին: «Լեհ դիվանագետ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ ներկայացուցիչն է Մինսկի խմբում: Մենք համոզված ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային կլինի տարածաշրջանի քաղաքական կայունության համար: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարների եւ հասարակության համար եկել է ժամանակը լուծել այդ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա»,-հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղելավարը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---