Ջ.Հենիկ. Անլուրջ կլիներ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետների մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերն ընդունվել են ՄԱԿ-ի համաձայնությամբ, եւ ԱՄՆ-ն, որպես Անվտանգության խորհրդի անդամ, բնականաբար, տվել է իր համաձայնությունն այդ բանաձեւերի ընդունմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի վարչության ղեկվար Ջոնաթան Հենիկը: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների քաղաքական կամքից: Հավանաբար, անլուրջ կլիներ, եթե մենք խոսեինք այն ժամկետի մասին, թե երբ կկարգավորվի հակամարտությունը, քանի որ հարցը շատ լուրջ է: Անհրաժեշտ է ընդհանուր լեզու գտնել»,-նշել է նա: Ջոնաթան Հենիկը նշել է բանակցային գործընթացում առկա էական առաջընթացը, ինչպես արտգործնախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով: Նրա խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հավանաբար, կարող են դանդաղեցնել բանակցությունների ընթացքը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---