Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը հանդիսանում է մեծ քայլ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը 2005 թվականին հանդիսանում է մեծ քայլ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, նման բանաձեւի ընդունումը շատ բարդ է մի երկրում, որտեղ չկա ազդեցիկ հայ համայնք, իսկ թուրքական սփյուռքը հանդիսանում է ամենամեծը Թուրքիայի սահմաններից դուրս:



Ղազինյանը նշել է, որ բանաձեւի կարեւորությունը չի նվազում նույնիսկ նրանից, որ դրանում բացակայում է «ցեղասպանություն» բառը: «Փաստաթղթում օգտագործվում է «բնաջնջում» տերմինը, որն ըստ էության նույնանում է ցեղասպանության հետ»,- ասել է նա:



Հիշեցնենք, որ 2005 թվականի հուլիսի 16-ին Գերմանիայի բունդեսթագը միձայն ընդունել է բանաձեւ. «Հայերի հիշատակման օր 1915 թվականի ապրիլի 24-ի 90-ամյակի կապակցությամբ. Գերմանիան պետք է աջակցի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---