Լիճքվազի հանքի ոսկու պաշարը՝ 18.7 տոննա29 ապրիլի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ռուս գործարարներ Ալեքսանդր Նեսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ Պետր Քելներին պատկանող Polymetal International կազմակերպությունը հայտնել է Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում գտնվող Լիճքվազ բազմամետաղ հանքավայրում հանքային պաշարների աուդիտի բարեհաջող ավարտի մասին: Հաղորդագրությունում ասվում է, որ անցկացված աուդիտի արդյունքներով` օգտակար հանածոների ծավալը հանքավայրում կազմում է 600 հազար ունցիա (18.7 տոննա) ոսկու էկվիվալենտ, որը արդյունահանվելու է փակ` ստորգետնյա ճանապարհով: Ապրիլի 29-ի դրությամբ, ոսկու 1 տռոյական ունցիան արժե $1277: Լիճքվազ հանքավայրը պարունակում է 4.3 մլն տոննա հանքանյութ` 4.2 գրամ/տոննա միջին պարունակությամբ: Հանքային պաշարները գնահատվել են CSA Global անկախ աուդիտորական ընկերության կողմից: Ընկերությունը 2016-ին նախապատրաստում է Լիճքվազում իրականացնել հավելյալ զգալի ծավալով հորատումներ, որպեսզի 2017-ի երրորդ քառորդում գնահատվեն հանքային պաշարներն ըստ JORC չափորոշիչների և նախապատրաստվեն Կապանի և Լիճքվազի կոմբինացված շահագործման նախագծերը: Polymetal-ը մտադիր է հանքանյութերը տեղափոխել Կապանի հարստացման ֆաբրիկա, որի գնման գործարքը կայացել է 2016-ի ապրիլի 28-ին: Ռուսական Polymetal PLC ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է Կապանի ոսկու հանքը գնելու վերաբերյալ կանադական Dundee Precious Metals Inc-ի հետ գործարք կնքելու մասին: Ինչպես հայտնում է Alliance News-ը, Polymetal-ը $25 մլն կվճարի գործարքի համար, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում: Dundee Precious Metals Inc-ն 2015-ին վաճառել է հանքից ստացված 21,000 տրոյական ունցիա ոսկի, 1,000 տոննա պղինձ, 5000 տոննա ցինկ և 0.4 տոննա արծաթ: EBITDA ցուցանիշը (շահույթը մինչև հարկումն ու ամորտիզացիան) կազմել է $35 մլն, շահույթը՝ $5 մլն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |