Թուրքիան հուսով է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ 2007 թվականի հուլիսին

PanARMENIAN.Net - Թուրքիան հուսով է վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ` չորս հոդվածներով, 2007 թվականի հուլիսին, եթե տարվա առաջին կեսում անկանխատեսելի իրավիճակներ չծագեն: Այդ մասին հայտարարել է ԵՄ հետ բանակցություններին Թուրքիայի ներկայացուցիչ Ալի Բաբաջանը` ելույթ ունենալով թուրք խորհրդարանականների առջեւ եւ խոսելով մոտ ապագայում սպասվող բարեփոխումների մասին: Խոսելով Կիպրոսի ներկա իրավիճակի մասին` Բաբաջանը ասել է, որ նույնիսկ ԵՄ որոշ արտգործնախարարներ եւ վարչապետներ քննադատում են բանակցությունների դադարեցումը կիպրոսյան հարցի պատճառով, ավելացնելով, որ Եվրամիությունը կորցնում է իր հեղինակությունը այս հարցում, հաղորդում է Cihan News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---