Հալեպը կրկին հրթիռակոծվում է. Կան զոհեր, օրեր առաջ վիրավորված հայուհին մահացել է 2 մայիսի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Սուլեյմանիե շրջանը: Հրթիռակոծվել են նաև Մոկամպե, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային պարտեզի շրջակայքն ու Նեյել պողոտան։ Վերջին տվյալներով 7 զոհ, 66 վիրավոր կա: Վիրավորների թվում երկու հայուհի կա՝ մայր և դուստր, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։ Ապրիլի 30-ին մահացել է մի քանի օր առաջ Հալեպի հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորված Ամի Ավագյանը: Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավ: Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր: Ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |