Հատուկ գործողություն Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում. Կան ձերբակալվածներ 3 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հատուկ գործողության ժամանակ Ադրբեջանի դատախազության և ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են շրջանի մի քանի բնակչի: Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նրանք կրոնական անհանդուրժողականություն էին սերմանում շրջանում, շանտաժի և այլ բռնի մեթոդներով փորձում քաղաքացիներին ներգրավել իրենց շարքերը, քարոզչական գործունեություն էին տանում բնակչության շրջանում: Անձնական զննության և խուզարկության ժամանակ նրանց մոտից առգրավվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, 12 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 31 փամփուշտ, տրոտիլի 5 պայթուցիկ, ինչպես նաև մեծաքանակ արգելված կրոնական գրականություն: Հարուցվել են քրեական գործեր, ընթանում է քննություն: Մայիսի 1-ին Ալիաբադ գյուղի ոստիկանության պետ Ռովշան Բալիևի աշխատասենյակում պայթյուն է որոտացել, երբ նա փորձել է բացել դուռը: Չի բացառվում, որ հատուկ գործողությունը կապված է պայթյունի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |