Նավթի արտահանումն Ադրբեջանում 4 ամսում նվազել է 9.3%-ով 3 մայիսի 2016 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-ապրիլին արտահանել է 6.756 մլն տոննա նավթ Ջեյհան, Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներով: 2015-ի նույն ժամանակահատվածում SOCAR-ն արտահանել է 7.449 մլն տոննա նավթ: Այդպիսով նավթի արտահանումը կրճատվել է 693 հազար տոննայով կամ 9.3%-ով, հայտնում է Ինտերֆաքսը: Արտահանման հիմնական ծավալը մոտ 5,7 մլն տոննա է` Ջեյհան նավահանգստով: Նովոռոսիյսկով` 235, 5 հազար տոննա, Սուպսա նավահանգստով` 776 հազար տոննա: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին նավթի արդյունահանումը կանխատեսում էր 40 մլն 744,9 հազար տոննայի սահմանում: 2009-ից սկսած նավթի փաստացի արդյունահանումը Ադրբեջանի գլխավոր նավթահանքում չի համապատասխանում ակնկալվողին: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի դիմաց արդյունահանվել է 40,3 մլն, իսկ 2010-ին` 40,6 մլն տոննա նախատեսված 42,1 միլիոնի փոխարեն 2012-ին անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-ից նավթի գներն անկում ապրեցին ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում Ադրբեջանում: 2013-ին հաջողվեց ավելացնել արդյունահանումը` նոր հորեր շահագործելով: Սակայն 2014-ին արդյունահանվեց 41,9 մլն տոննա` 2,8 տոկսով պակաս, քան 2013-ին: 2015-ին նավթի արդյունահանումն Ադրբեջանում նվազել է 1,1 տոկսով` կազմելով 41,6 մլն տոննա, իսկ արտահանումը կազմել է 38,1 մլն տոննա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |