Հ. Դինքի հուղարկավորության ժամանակ հայամետ կարգախոսների օգտագործման մեջ մեղադրում են Շիշլի շրջանի ղեկավարին23 փետրվարի 2007 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի շրջանի դատախազությունը քննության է առել Շիշլի շրջանի ղեկավար Մուսթաֆա Սարիգուլայի եւ Հրանտ Դինքի հուղարկավորության կազմակերպման կոմիտեի դեմ ուղղված հայցը` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսերի համար: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, Սինոպի լրագրող Մետե Չագդաշը բողոք է հղել տեղական դատախազություն` Մուսթաֆա Սարիգուլային եւ Հրանտ Դինքի հուղարկավորության կազմակերպիչներին մեղադրելով այն բանի մեջ, որ հուղարկավորության ժամանակ մթնոլորտն այնպիսին էր, կարծես զինվորականի հուղարկավորություն էր:Ըստ թերթի, տվյալ հարցը չի հանդիսանում է սինոպյան դատախազության իրավասության հարց, եւ այդ պատճառով բողոքը տրվել է Շիշլիին հունվարի վերջում: Շիշլիի դատախազությունը հետաքնություն է սկսել, որը պետք է ավարտվի կամ կազմակերպիչներին դատավճիռ ներկայացնելով, կամ հայցի մերժմամբ: Ամեն դեպքում, շրջանի իշխանությունները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն կարգախոսերի հանդեպ, որ օգտագործվել են Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ: Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ագոս» թեթրի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում: Նրա հուղարկավորությանը հավաքվել էր մոտ 100 հազար մարդ, ոովքեր իրենց ձեռքերում պահում էին պլակատներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |