«Էյ Թի Փի»-ն Հայաստանում 5 մլն-երորդ ծառն է տնկել 5 մայիսի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան ծառատունկ ծրագիր») տնկել է Հայաստանում հինգ միլիոներորդ ծառը: 2016-ի գարնանը Հայաստանի և Արցախի 125 տեղամասում տնկվել է լրացուցիչ 68.607 ծառ, որոնք 1994-ից ի վեր տնկված ծառերի քանակը հասցրել են 5 մլն 21.249 -ի: «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի մասնակցությամբ, խորհրդանշական 5 միլիոներորդ ծառը տնկեցին ապրիլի 22-ին, երբ ամբողջ աշխարը տոնում էր Երկրի օրը: «Կարինի տնկարանում դեսպան Միլսի հետ պատիվ ունեցանք տնկելու մեր 5 միլիոներորդ ծառը», նշում է «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը: «Ընտրել էինք տերևավոր արծաթափայլ կեչի՝ խորհրդանշելու և՛ այս կարևոր հանգրվանը, և՛ այն գործակցությունը, որ ձգվում է մինչև «Էյ Թի Փի»-ի առաքելության մեծագույն ջատագով Հարի Գիլմորի օրեր: Գիլմորը Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպանն էր»: Այս գարունը ակտիվ էր նաև համայնքային ծառատունկերի տեսանկյունից: «Էյ Թի Փի»-ն Հայաստանի բոլոր մարզերի 100 տեսամասում, այդ թվում՝ Արցախի Մարտունու շրջանում, տնկել է 30.765 ծառ: Տնկված ծառերի մոտ 4000-ը «Էյ Թի Փի»-ն ձեռք էր բերել Փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ից մեկնարկած Տնամերձ տնկարանների ծրագրի շահառուներից։ Մի քանի հազար պտղատու ծառ էլ տրամադրվել է Սյունիքի Եղվարդ և Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կամիր Աղբյուրի գյուղերի ընտանիքներին: «Էյ Թի Փի»-ի գարնանային ծառատունկերին միացան Այբ դպրոցի, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Դեպի Հայք» հիմնադրամի, «Իմփաքթ Հաբ Երևանի», «Երկիր և մշակույթ» կազմակերպության, Երևանի «Ռոտարի ակումբի», «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի կամավորներ: Միայն այս գարնանը «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման աշխատանքների համար ժամանակավոր աշխատանքով են ապահովվել 50 գյուղաբնակներ, որոնց օգնությամբ Լոռու Կողես համայնքում հիմնվող անտառում տնկվել է լրացուցիչ 37.842 ծառ: «Էյ Թի Փի»-ի կողմից ստեղծված այս անտառն արդեն ունի 90.000 ծառ: «Էյ Թի Փի»-ի անտառագետն ու մյուս աշխատակիցները շարունակաբար տարբեր փորձարկումներ են իրականացնում՝ ծառերն առավել արդյունավետ մեթոդներով աճեցնելու և կպչողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ինչպես միշտ, տնկված ծառերի մի մասն աճեցվել են «Էյ Թի Փի»-ի՝ Կարին և Խաչփար գյուղերում գտնվող տնկարաններում, իսկ մյուս մասը՝ Մարգահովտի Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: «Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանում այժմ իրականացվում են նաև «Ամրացրու՛ արմատներդ» խորագրով հանրային այցերը, որոնք բացում են մեր տնկարանի դռները հյուրերի առջև և հորդորում միանալ «կանաչ շարժմանը»: Կարինի հերթական «Կանաչ այցերը» նախատեսված են մայիսի 30-ին և հունիսի 5-ին: «Էյ Թի Փի»-ն ընդլայնում է նաև տնկարանային գործունեությունը՝ Չիվա գյուղում հիմնելով իր 4-րդ տնկարանը, որը նոր ծառերով կապահովի Հայաստանի հարավային տարածաշրջանները: 1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկեր իրականացնող խոշորագույն հասարակական կազմակերպությունն է և գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարաններ, երկու բնապահպանական կրթության կենտրոններ և կանաչապատել է Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1000-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում, կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և տրամադրել է կենսական անհրաժեշտության միջոցներ հազարավոր գյուղաբնակների: Մանրամասների համար կարող եք այցելել www.armeniatree.org: Կարդացեք նաև՝ Տնամերձ տնկարանների ծրագրով եկամտի աղբյուր է ստեղծվում Տավուշի գյուղերում. Աճեցվում է ավելի քան 3500 ծառ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |