Ֆրանսիայում Հայաստանի տարին կօգնի Ֆրանսիայի հասարակությանը ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար, Քրիստիան Էսթրոզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը հույս հայտնեց, որ այցը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այնուհետեւ նա անդրադարձավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը, ինչի կապակցությամբ ընդգծվեց ֆրանսիական կողմի ներդրումը միջոցառումների լավագույնս կազմակերպման համար: Ֆրանսիայի նախարարը համառոտ ներկայացրեց իր այցի նպատակները: Նախարարը նաեւ խոսեց ֆրանսիական հանրությանը Հայաստանի բազմադարյա մշակութային արժեքների ներկայացման կարեւորության մասին, ինչը, ըստ նրա, նպաստում է հայ ժողովրդի մասին առավել խոր պատկերացում կազմելուն:



ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում ռեսուրսների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Զրուցակիցներն ընդհանուր գծերով անդրադարձան արտաքին քաղաքական խնդիրներին, տարածաշրջանային հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---