ՈՒԵՖԱ Եվրո 2008. Բաքուն առաջարկում է Երեւանին հանդիպել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն առաջարկել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության խաղերն Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ անցկացնել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է նախարարության մամլո քարտուղար Ռագիֆ Աբբասովը: Նրա խոսքերով, այդ առաջարկներն արդեն ներկայացվել են ՈՒԵՖԱ: «Ադրբեջանը համաձայն չէ Հայաստանի հետ խաղերն անցկացնել Բաքվում եւ Երեւանում: Ուստի մենք դիմել ենք ՈՒԵՖԱ` այդ հանդիպումներն Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում անցկացնելու առաջարկով»,-հայտարարել է նա: Ռ.Աբբասովը նշել է, որ եթե ֆուտբոլային այդ կազմակերպությունն այլ տարբերակներ առաջարկի, այդ խաղերն այլ չեզոք դաշտերում անցկացնելու վերաբերյալ, Ադրբեջանը կքննարկի այդ առաջարկները, հաղորդում է ԱՊԱ-Սպորտը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---