Թավջութակահար Հախնազարյանը ելույթ է ունենալու Հոնկոնգում10 մայիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մայիսի 10-ին ելույթ է ունենալու Հոնկոնգում: Նրա հետ հանդես է գալու ամերիկացի դաշնակահարուհի, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նորին Պոլերան: Ծրագրում՝ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ են, Pphk.org-ին հղումով գրում է Panorama.am-ը: Հախնազարյանն ավելի վաղ՝ մայիսի 6-ին և 7-ին, ելույթ էր ունեցել Սիդնեյի օպերային թատրոնում Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Washington Post-ի բնորոշմամբ Նարեկ Հախնազարյանը «Ֆենոմենալ թավջութակահար է, որը ներխուժել է միջազգային ասպարեզ՝ նվաճելով 2011 թվականի Չայկվսկու անվան մրցույթի 1-ին մրցանակը և Ոսկե Մեդալը»: Միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988-ին Երևանում՝ Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի ընտանիքում։ 1996-2000-ին սովորել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ 2000-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական դպրոց (պրոֆ. Ա. Սելեզնյովի դասարան), 2006- ին ավարտել այն և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ` այդ թվում` Լոնդոնի ու Չիկագոյի սիմֆոնիկների, Ռոտերդամի, Սեուլի ու Լա Սկալայի ֆիլհարմոնիկների: Աշխատել է բազմաթիվ հանրահայտ դերիժորների հետ` Գերգիև, Սպիվակով, Սոխիև և այլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |