Չինական ընկերությունը կվերակառուցի Լանջիկ-Գյումրի 27.4 կմ ճանապարհը

Չինական ընկերությունը կվերակառուցի Լանջիկ-Գյումրի 27.4 կմ ճանապարհը

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ին տրամադրվել է լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն:

Հիմնավորման համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (տրանշ 3) շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն:

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները:

Ընկերությունն ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (բացառությամբ՝ փորձաքննության) գործունեությունն իրականացնում է Արդյունաբերության և առևտրի հարցերով Պեկինի քաղաքային վարչության կողմից 2015թ. մայիսի 26-ին տրված գործունեության իրականացման համապատասխան արտոնագրի հիման վրա:

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաձայն ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013-ի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---