Sotheby's աճուրդում կներկայացվեն Այվազովսկու գործերը13 մայիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Լոնդոնում կայանալիք Sotheby's-ի «ռուսական» գործերի աճուրդում կներկայացվի ռուսաստանցի նկարիչների ավելի քան 300 կտավ: Ներկայացված են նաև Հովհաննես Այվազովսկու գործերը: Նրա «Կովկասի տեսարանը Կազբեկից» գնահատվում է 80-120 հազար ֆունտ ստերլինգ: «Այս աշխատանքը ձեռք է բերել ներկայիս սեփականատիրոջ պապը 1917-ին: Նա ազգությամբ գերամանցի էր, կոշիկի գործարանի սեփականատեր, որն այն ժամանակ ապրում էր Պետերբուրգում: Հայտնի է, որ Ռուսաստանում նա մի շարք կտավներ է ձեռք բերել, այդ թվում Այվազովսկու ևս մեկ ստեղծագործություւն` ծովանկար»,-հայտնում է Sotheby's-ը: Այվազովսկու «Երեկոյան արտացոլում» կտավը գնահատվում է 150-250 հազար ֆունտ ստերլինգ և առաջին անգամ է աճուրդի դրվում: Աճուրդի գլխավոր լոտը համարվում է Իվան Շիշկինի կտավը, որը նա նկարել է մահվանից մեկ տարի առաջ: Այն գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Աճուրդին ներկայացվելու են նաև Ռուսաստանի ցարական ընտանիքի անձնակար իրերը: Այդ թվում Ռոմանովների տան 300-ամյակին նվիրված 1913թ. ոսկե ծխախոտատուփը (Ֆաբերժե), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»: Ընթերցեք նաև. Երբ վաճառվում է անգինը. Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |