Արծաթ և 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից

Արծաթ և 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից

PanARMENIAN.Net - Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր:

52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին:

Ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ:

Հավաքականը 3-րդ թիմային տեղն է գրավել երիտասարդների թվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---