Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի ԵԱ-ում 2-րդ հաղթանակն է տարել14 մայիսի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնել՝ այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին: Մանուել Պետրոսյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին: Արման Փաշիկյանը միավորը կիսել է շվեյցարացի Նոել Ստուդերի հետ: Զավեն Անդրիասյանն էլ պարտության է մատնել իտալացի Լուկա Մորոնիին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության է հասել թուրք Դենիս Դոգանին նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվել է: Մայիսի 14-ին տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում ընթացող Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ վրացի Բաադուր Ջոբավայի հետ: Իսկ ահա երկուական միավոր ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն իրար հետ են հանդիպելու, հայտնում է Ա1+-ը: Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը: Անհատական ԵԱ-ին ՀՀ-ից 7 շախմատիստ է մասնակցում: Կարդացեք նաև՝ Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը՝ ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |