Եվրոպական հեռարձակողների միությունը կքննարկի «Եվրատեսիլի» արդյունքների վերանայման խնդրագիրը

Եվրոպական հեռարձակողների միությունը կքննարկի «Եվրատեսիլի» արդյունքների  վերանայման խնդրագիրը

PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մտադիր է քննել «Եվրատեսիլ-2016-ի» արդյունքների վերանայման խնդրագիրը, որը հրապարակվել է change.org կայքում:

«Մենք գիտենք դրա մասին, խնդրագիրը քննարկվելու է մայիսի 17-ին և EBU պատասխանը կհրապարակվի»,-ասել է Միության մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը:

Ջորդանը նաև քիչ հավանական է համարում, որ արդյունքները վերանայվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրատեսիլ-2016-ի» արդյունքները վերանայելու խնդրագիրը մայիսի 14-ին տեղադրել էր հայաստանցի օգտատեր Արթուր Հովհաննիսյանը: Այն արդեն ստորագրել է ավելի քան 200 000 մարդ:

Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Ընթերցեք նաև. Ուկրաինայից Ջամալան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող. Իվետա Մուկուչյանը 7-րդն է (վիդեո)

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---