Թուրքիայում զրահամեքենա է պայթեցվել. 4 զոհ կա19 մայիսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները թուրքական զինված ուժերին պատկանող զրահամեքենա են պայթեցրել: Պաթյունի հետևանքով զոհվել են զրահամեքեյում գտնվող զինվորականներից 4-ը, ևս վեցը վիրավորվել են և տեղափոխվել Հաքքարիի զինվորական հոսպիտալ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ռումբը պայթեցվել է զրահամեքենայի ճանապարհի այդ հատվածով անցնելու պահին: Շրջանում թուրքական անվտանգության ուժերը ավիացիայի աջակցությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել: Քուրդ զինյալները հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքն օգտագործում են որպես թուրք զինվորականների վրա հարձակումների նախապատրաստման բազա: Թուրքիան, իր հերթին, ռմբակոծում է ՔԱԿ ճամբարները: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |