Մայիսին ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը19 մայիսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ, ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում: «Մայիսի 24-26-ը Հայաստանում տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարական հատուկ համատեղ զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում, ընթացքին կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը: Զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |