Լուկաշենկո. ԱՊՀ-ն պետք է ավելի ակտիվ զբաղվի Ղարաբաղի խնդրով

Լուկաշենկո. ԱՊՀ-ն պետք է ավելի ակտիվ զբաղվի Ղարաբաղի խնդրով

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է, որ ԱՊՀ-ն պետք է առավել ակտիվ զբաղվի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և ԱՊՀ համար ակտուալ այլ հարցերով, հայտնում է Բելտա գործակալությունը:

«Եթե մենք չտեսնենք, չբուժենք այդ հիվանդությունները, դրանք ավելի կխորանան»,-ասել է նա: Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ-ն պետք է երկխոսության ձգտի այդ և այլ սուր հարցերի շուրջ: «Պետք է պայմանավորվել: Մենք նույն նավում ենք, ոչ ոք մեզ այլ ափերում չի սպասում: Պետք է կարգարովել մեր կյանքը»,-ասել է Լուկաշենկոն: Ըստ նրա, դրան է նպաստում նաև ԱՊՀ երկրների ժողովրդների նմանատիպ մտածելակերպը: «Մենք լավ ենք ճանաչում միմյանց և գիտենք, թե ինչպես կարող ենք դասավորել մեր կյանքը»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ ԱՊՀ-ն պետք է ձգտի երկխոսության այդ և այլ սուր հարցերի շուրջ: Լուկաշենկոն հավելել է, որ ԱՊՀ-ում գիտակցում են իրական սպառնալիքը, որ բխում է Եվրոպայում վատթարացող միգրացիոն իրավիճակից, աճող ճգնաժամային երևույթներից համաշխարհային տնտեսության մեջ: «Այդ հողի վրա գլուխ է բարձրացնում ծայրահեղականությունը, աճում են սպառնալիքները միջազգային ահաբեկչական կառույցների կողմից»,-ասել է Լուկաշենկոն` ԱՊՀ պետանվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ուշադրությունը հրավիրելով այդ հարցերի վրա:

Աապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա»:

2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ էր հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

Իգոր Նազարուկին ասվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---