Թուրքիան սպառնում է ԵՄ-ին՝ «Կդադարեցնենք բոլոր համաձայնագրերը»![]() 23 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիանն կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը: Նա չի նշել, թե ինչ պահանջներ ունեն Թուրքիայի իշխանությունները Եվրամիության նկատմամբ: Ավելի վաղ, Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի բացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը: «Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը: Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |