Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանը կկտրվի ամբողջ աշխարհից

PanARMENIAN.Net - «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մշտապես հայտարարում է, որ ԱՄՆ ռազմական ագրեսիայի դեպքում, Իրանը կսկսի ռմբակոծել Վաշինգտոնի դաշնակից պետությունները: Իսկ դա առաջին հերթին Իսրայելն է, Ադրբեջանն ու Վրաստանը»,-»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, իրանական հրթիռներն ազատ կարող են հասնել վերոնշյալ պետություններին, այն դեպքում երբ ամերիկացիներին ռազմակայաններ են հարկավոր Մերձավոր Արեւելքում: «Արդեն այսօր Թեհրանը նախանշել է հարվածի ենթակա 900 օբյեկտներ Իսրայելում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Եվ եթե պատերազմ սկսվի, Հայաստանը կկտրվի ամբողջ աշխարհից, քանի որ Վրաստանը նույնպես կարող է հարձակման ենթարկվել Իրանի կողմից: Սակայյն հումանիտար աղետի վտանգը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ադրբեջանին: Փախստականների նման հոսքին ոչ մի տնտեսություն չի դիմանա, առավել եւս Հայաստանի տնտեսությունը: Մի մոռացեք, որ Իրանում 80 միլիոն բնակչություն կա, որից մոտավորապես կեսն ապրում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանում»,-ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:



Ինչ վերաբերում է Թուրքիայի ՌՕՈՒ «Ինջիրլիկ» ռազմակայանին, ապա այն, ըստ փորձագետի, կարող է որպես փոխաբեռնման ռազմակայան ծառայել ԱՄՆ ՌՕՈՒ համար, քանի որ «Թուրքիան, ինչպես միշտ, զիջումներ կպահանջի` մասնավորապես, կպահանջի չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---