Նախարար. Սոցիալապես անապահովները պետք է կարողանան բարձրագույն կրթություն ստանալ![]() 24 մայիսի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն կրթության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Գյումրու Օյունջյան վարժարանում Շիրակի մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի հրապարակային քննարկումը, գրում է Panorama.am-ը: «Բարձրագույն կրթությունը մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել միասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից»,-նշել է Մկրտչյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մայիսի 11-ին հայտնել է, որ Հիմնական դպրոցը պետք է վերականգնվի, մասնավորապես, կրկին պետք է ներմուծվի շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը։ Մարտի 12-ին Մկրտչյանը աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |