Ադրբեջանական բանկերը վարկեր չեն տալիս ԼՂՀ-ին սահմանակից շրջանների բնակիչներին. «Հայերը գրավելու են Տերտերը»

Ադրբեջանական բանկերը վարկեր չեն տալիս ԼՂՀ-ին սահմանակից շրջանների բնակիչներին. «Հայերը գրավելու են Տերտերը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԼՂՀ-ին սահմանակից շրջանների բանկերը խոչընդոտներ են հարուցում բնակչության համար` մերժելով վարկերի տրամադրումը: Այդ մասին հայտնում է Panorama.am-ը ադրբեջանական Modern.az կայքի վրա հղումով:

Նման բողոք է ներկայացրել Ադրբեջանի Տերտերի շրջանի Իսմաիլբեյ գյուղի բնակիչ Թեյլուբ Սաֆարզադեն: Կայքին տված հարցազրուցյում Սաֆարզադեն ասել է, որ չնայած բազում անգամ դիմել է բանկերին արտոնյալ վարկի համար, նա մինչ օրս չի կարողանում 15.000 մանաթ ստանալ` գրավադրելով 100.000 մանաթ արժողությամբ անշարժ գույքը:

Ըստ նրա, վերջերս նա դիմել էր Accessbank և Nikoil բանկերի Բարդայի բաժանմունքներ, որտեղ նրան ասել էին, որ « հայերը գրավելու են Տերտերը, ուստի այս շրջանին գումարներ չեն հատկացվում»:

«Նրանք ինձ ասացին, որ Տերտերին փող չեն տալիս: Ասում են` եթե հայերը գրավել Տերտերը, ով է վերադարձնելու փողերը»,-ասել է Սաֆարզադեն:

2015-ի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԿԲ ընդունած ազգային արժույթի լողացող կուրսին անցնելու մասին որոշումից հետո ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքը մանաթի հանդեպ աճել է գրեթե 50 տոկոսով: Արդյունքում սննդամթերքի, դեղորայքի և ծառայությունների կտրուկ գնաճ է արձանագրվել, իսկ աշխատատեղերը կրճատվել են: Այդ ամենը բողոքներ է առաջացրել երկրում:

Ավելի վաղ Standard & Poor`s վարկանիշային միջազգային գործակալությունը որպես «չափազանց բարձր» է գնահատել վարկային ռիսկն Ադրբեջանի տնտեսության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---