«Վաշինգտոն փոսթը» կոչ է անում Թուրքիային «լուրջ չվերաբերվել» Հայոց ցեղասպանության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - «Վաշինգտոն փոսթի» մեկնաբան Դեյլ Ջեքսոնը կոչ է անում Թուրքիային «լուրջ չվերաբերվել» Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քվեարկությանը ԱՄՆ Կոնգրեսում: Ըստ նրա, Թուրքիան պետք է դրան վերաբերվի որպես «արեւմտյան ժողովրդավարության օրինակներից մեկին»: «The House's Ottoman Agenda» հոդվածում մեկնաբանը որպես օրինակ համեմատում է այդ բանաձեւը Իրաքի վերաբերյալ կայացրած որոշման հետ, որի համաձայն կոնգրեսականները պատերազմին դեմ հանդես եկան: Ըստ Ջ.Դեյլի, ազգությամբ հայ 70-80 ընտրողների ձայները, որոնք ապրում են Ադամ Շիֆի ընտրատարածքում իրենց դերը կատարեցին Պալատում օրինագիծը ներկայացնելու գործում: Նա նաեւ հիշատակում է մյուս ընտրողներին, որոնք բնակվում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ընտրատարածքում, որը նրանց խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը: Ըստ թերթի մեկնաբանի, «Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը նույնիսկ չգիտի այնպիսի հեռավոր իրադարձության մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է»: «Պատկերացրեք, Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ, որոնց մեծ մասը չգիտի նույնիսկ ինչով են տարբերվում սունիներն ու շիաները, եւ պետք է որոշեն ընդունել թե չընդունել 92 տարի առաջ Թուրքիայի հյուսիսային շրջաններում կատարված իրադարձությունների վերաբերյալ Ադամ Շիֆի տարբերակը»,-գրում է «Վաշինգտոն փոսթը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---