ԸՕ նախագիծն ընդունվել է 3-րդ և վերջին ընթերցմամբ25 մայիսի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունել է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3: Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Գործադիրի որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը: Խորհրդարանում քննարկման ընթացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ԸՕ-ի շուրջ գալ մեծ կոնսենսուսի: «Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյոք իշխող ուժը պատրաստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի 3-րդ ընթերցումից հետո հրավիրել արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները մտցնել ԸՕ-ի նախագծի մեջ»,-հարցրել է Զուրաբյանը, գրում է Tert.am-ը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե որքան լայն կոնսեսուս լինի, այնքան ավելի բարձր կլինի ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահությունը։ «Պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի մեկից հետո հաջողվի ընտրել փոխադարձ ընդունելի մեխանիզմներ, մենք պատրաստ կլինենք հրավիրել արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկություններ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»- ասել է նա և նշել, որ հնարավորություն կլինի նաև արտահերթ նիստում անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից դուրս։ Զուրաբյանն ասել է, որ այս տեքստով ներկայացված նախագիծը չի լուծում խնդիրները և դեմ քվեարկել: Քվեարկությունից առաջ իր տեսակետն է արտահայտել նաև ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը: «Կարևորագույն հարցեր էինք դրել քննարկման, որոնք հաշվի չեն առնվել, մեծ ռիսկի տակ եք ընկնում՝ փորձելով ձևավորել 2/3-ի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, հետո ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանը այդքան նեղացնում եք, մենք էլ քվեարկելու ենք դեմ՝ առանց ըմբռնման»,- ընդգծել է նախկին վարչապետը, մեջբերում է Armtimes.com-ը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապրիլի 14-ին ներկայացրել է ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ անցկացվող Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպման արդյունքներն ու իշխանության դիրքորոշումը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |