Վրաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան 2017-ին կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել

Վրաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան 2017-ին կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել

PanARMENIAN.Net - 2017 թվականի ամռանը Վրաստանում կարող են տեղի ունենալ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ: Այդ մասին է հայտնել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Մասշտաբային զորավարժություններ են լինելու, հիմնականում հակաահաբեկչական ուղղվածությամբ, անվտանգության բարձրացմանը միտված»,- ասել է նա:

Ավելի վաղ Գաբալայում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպման ժամանակ Թբիլիսին առաջարկել էր ադրբեջանցի և թուրք գործընկերներին համագործակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին ու նախագծերին:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---