Մինչեւ XX դարասկիզբ Ախթամարի շրջակայքում մոտ 20 եկեղեցի է եղել

PanARMENIAN.Net - Վերջին 2 տարիների ընթացքում թուրքական իշխանությունները մեծ աղմուկ են բարձրացրել Ախթամար կղզում X դարի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների կապակցությամբ: Մինչ հիմա պարզ չէ, արդյոք եկեղեցու վերականգնումը խաղաղ ժեստ է հայերի նկատմամբ, թե Ցեղասպանությունը եւ հայ մշակութային հուշարձանների անխիղճ ավերումը քողարկելու փորձ: Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտը մեջբերում է Թուրք պատմաբանների ասոցիցիայի նախագահ Յուսուֆ Խալաչողլուի խոսքերը The New Anatolian թերթից. «Մենք թաքցնելու ոչինչ չունենք... Սուրբ Խաչ եկեղեցու բացումը հայերի եւ ողջ աշխարի նկատմամբ նշան կլինի: Անատոլիան գրավելուց հետո թուրքերը ավերակների չեն վերածել օտարերկրացիների մշակութային հուշարձանները... Ոչինչ չի ոչնչացվել եւ պահպանվել է մինչ օրս»: Խաչալողլուի խոսքերը եկեղեցու բացմանը հրավիրված բոլոր հյուրերի շրջանում շփոթմունք են առաջացնում: «Եթե նրանք որոշակի էքսկուրս կատարեն, ապա կտեսնեն, որ Ախթամարը բացառություն է: Մինչեւ Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբը Սուրբ Խաչ եկեղեցուց 20 կմ տրամագծով, մոտ 20 հայկական եկեղեցի է եղել: Դրանցից ոչ ոք սկզբնական վիճակում չի պահպանվել: Դրանց մեծ մասը ավերված է եւ գերեզմանափորներին թույլ է տրված թալանել տարածքը, քանի դեռ իշխանությունները փակում են աչքերը վանդալիզմի եւ սրբապղծության փաստերի վրա: «Իսկ Խաչալողլուի խոսքերը միայն խայտառակում են Թուրքիային»,- ընդգծվում է Կոմիտասի ինստիտուտի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---