Լավրովը կոչ է արել փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը30 մայիսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ ԼավրովնԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը , ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: «Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտության վրա, որտեղից շարունակվում է գրոհայինների ներհոսքը: Նա նաև Վաշինգտոնից պահանջել էկատարել խոստումը` զատելով ԱՄՆ հետ կապված սիրիական ընդդիմությանը «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից, որոնց վրա հրադադարը չի տարածվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»: Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, Սիրիայում հրադադարը պահպանելու մասին հայտարարել է 60 զինված կազմավորում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից |