Էրդողան. Թուրքիայից վրեժ են լուծում 1453-ին Ստամբուլը գրավելու համար30 մայիսի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի թշնամիները վրեժ են լուծում 1453 թվականին Ստամբուլը գրավելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է նաև, որ գրավելով Ստամբուլը` թուրքերը զբաղեցրին Անատոլիան և Ֆրակիան և մտադիր չեն հեռանալ այդ հողերից, հայտնում է Haqqin.az-ը: Էրդողանն իր հայտարարությունն արել է Ստամբուլի գրավման 563-ամյակին նվիրված հանրահավաքում: Նրա ելույթը մեջբերել է Anadolu գործակալությունը: Էրդողանը հավելել է, որ «100 տարում (Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո) Թուրքիան շատ է փոխվել` «հիվանդ մարդու» իրավահաջորդից, ինչպես անվանում էին Օսմանյան կայսրությունն այն ժամանակ` դառնալով աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը: Սակայն, ըստ նրա, որոշ պետություններ, որոնք իրենց դաշնակից են անվանում, «մատների արանքով են նայում «կեղտոտ խաղերին Սիրիայում» և «սատարում են ահաբեկիչներին»: «Ի՞նչ գործ ունեն Ռուսաստանն ու Ւրանը Սիրիայում: Ի՞նչ են անում սիրիական հողում ամերիկացի զինվորականները` ահաբեկիչների տարբերանշաններով: ԻՊ-ն արհեստական կառույց է, որի պատրվակով խաղեր են իրականացնում, որոնց նպատակը միանգամայն պարզ է: Որոշ ուժեր ցանկանում են կտրել Թուրքիան Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից»,-ասել է Էրդողանը: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ամոթալի էր համարել հայտարարություններն այն մասին, որ երկիրը Եվրամիությանը կանդամակցի 3000 թվականից ոչ վաղ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա: Պաշտոնյայի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներին նախ պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի անց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |