Լեհաստանը կհրաժարվի ռուսական գազից31 մայիսի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը մտադիր է ապագայում հրաժարվել Ռուսաստանից գազի ներկրման երկարաժամկետ պայմանգրերից: Լեհական PGNiG-ի և ռուսական «Գազպրոմի» միջև պայմանագիրը, որը սպառվում է 2022-ին, չի երկարացվելու: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության գազի և էներգետիկ ենթակառուցվածքների գծով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին Արևելյան Եվրոպայում ներդրումների գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է ՌԲԿ-ն: «Մենք ձգտելու ենք մի իրավիճակի, երբ երկարաժամկետ պայմանագիրը անցյալ է դառնում: Եթե ռուսական գազի գինը բավարար մրցունակ լինի, մենք չենք բացառում, որ կգնենք այն, սակայն ոչ երկարաժամկետ պայմանագրի շրջանակում»,-ասել է Նաիմսկին: Լեհական PGNiG գազի պետական ընկերությունը տարեկան մոտ 10, 2 մլրդ խմ ռուսական գազ է գնում: Դա Լեհաստանում գազի տարեկան սպառման ցուցանիշի առյուծի բաժինն է կազմում, քանի որ տարեկան երկիրը սպառում է մոտ 15 մլրդ խմ գազ: Պայմանագիրը ռուսական «Գազպրոմի» հետ ընկերությունը կնքել է 1996-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |