Սիրիական զորքերն ԱՄՆ աջակցությամբ գրոհում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանի մոտ 1 հունիսի 2016 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը ԱՄՆ հատուկջոկատայինների աջակցությամբ գրոհում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանի մոտ, հայտնել է Reuters գործակալությունը ամերիկյան ռազմական աղբյուրների վրա հղումով: Գործողությունը, որը կարող է մի քանի շաբաթ տևել, կոչված է կասեցնելու ԻՊ գրոհայինների մուտքը Սիրիա Թուրքիայի սահմանով: Ըստ աղբյուրներից մեկի, դա վերջին «կանալն է», որը կապում է գրոհայիններին Եվրոպայի հետ: Ըստ գործակալության, ԱՄՆ հատուկջոկատայինները կաջակցեն սիրիացիներին ցամաքում` հիմնականում խորհրդատվություն տրամադրելով: Ցամաքային զորքերն աջակցություն կստանան օդից, ինչպես նաև Թուրքիայի տարածքում տեղակայված կրակակետերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիացի քրդերը գործողության մասնակիցների միայն 1/5-րդն են կազմում: Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր ԱՄՆ-ին «միավորել ջանքերը» Սիրիայում հատուկ գործողության համար, պայմանով, որ քրդերը չեն մասնակցի: ԱՄՆ-ն սատարում է քրդերին երկրի հյուսիսում, քանի որ վստահ է, որ նրանք պայքարում են ԻՊ դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |