Հունիսի 1-ին մեծ էկրան է բարձրանում «Անբան Հուռին» մուլտֆիլմը (վիդեո)

Հունիսի 1-ին մեծ էկրան է բարձրանում «Անբան Հուռին» մուլտֆիլմը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից Հայաստանի էկրաններ է բարձրանում «Անբան Հուռին» մուլտիֆիլմը, որը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա:

Մուլտիֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը պատմել է, որ թիմն աշխատել է ժապավենի վրա 4 տարի: «2013-ին որոշ ֆինանսական դժվարություններ առաջացան, որի պատճառով նախագիծը ժամանակավորապես կասեցվեց: 2014-ին «Ինդիգո» միջազգային կազմակերպությունը քրաուդֆանդինգ կազմակերպեց, որի արդյունքում մեզ հաջողվեց հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչը թույլ տվեց շարունակել նկարահանումները: 2016-ին մեզ վերջապես հաջողվեց սկսածն ավարտին հասցնել, և այժմ մենք անհամբեր սպասում ենք հանդիսատեսի արձագանքներին»,-ասել է Միքայելյանը:

Նա նշել է, որ անիմացիոն ֆիլմ նկարահանելու գաղափարը Թումանյանի հեքիաթի հիման վրա առաջացել է դեռ 2010-ին` ուսանողական տարիներին: «Եվ երբ հնարավորություն առաջացավ, մենք միանգամից ձեռնամուխ եղանք մուլտֆիլմի ստեղծմանը»,-ասել է ռեժիսորը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ նրա, մուլտիպլիկացիան բարդ աշխատանք է, մեկ վայրկյանի համար պահանջվում է մոտ 10-15 նկար: «Դա բավականին դժվար է` հաշվի առնելով, որ մենք նկարիչ-անիմատորների լուրջ պակաս ունենք»,-ասել է Միքայելյանը: «Մենք արդեն ներկայացրել ենք մուլտֆիլմը մի քանի փառատոնում, նոյեմբերին մուլտֆիլմը կներկայացվի «Արփա» փառատոնում, որն անցնելու է ԱՄՆ-ում»,-ասել է ռեժիսորը:

Անդրադառնալով հետագա ստեղծագործական ծրագրերին` ռեժիսորը նշել է, որ իրենց աչքի տակ 3 նախագիծ ունեն, որոնցից քննարկումների արդյունքում ընտրվելու է մեկը: «Մենք կհայտարարենք առաջիկա նախագծի մասին աշնանը»,-ասել է Միքայելյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---