ԵՎՐՈ 2008. Ուկրաինան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՈՒՖՖ) իրազեկ է այն խոսակցություններին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերը կարող են անցկացվել Դոնեցկում: Այդ մասին հաղորդել է ՈՒՖՖ-ի մամլո քարտուղար Վալերի Նիկոնենկոն: «Մենք ոչ միայն իրազեկ ենք,-բացատրել է նա,-ավելին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսն ինքն է դա առաջարկել երկու երկրների ֆուտբոլի ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Ուկրաինան պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել այդ խաղերը»: Ճիշտ է, Նիկոնենկոն նշել է, որ հարկավոր է ՈՒԵՖԱ-ի համապատասխան հանձնարարությունը: «Եթե ՈՒԵՖԱ-ն հանձնարարի այդ խաղերն անցկացնել Ուկրաինայում, կարող եք չկասկածել, որ դրանք կանցնեն առանց միջադեպերի»,-հայտարարել է ՈՒՖՖ-ի մամլո քարտուղարը: «Խաղերը կարող են կայանալ ոչ միայն Դոնեցկում,-ասել է Նիկոնենկոն,-կա նաեւ Օդեսայի տարբերակը: Կիեւը, հավանաբար, կբացառվի, քանի որ սեպտեմբերի 12-ին այստեղ ընդունելու ենք Իտալիայի հավաքականին»,-հաղորդում է azerisport.com-ը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---