Վրաստանը տուրիզմից 1 տարում մոտ $2 մլրդ եկամուտ է ունեցել

Վրաստանը տուրիզմից 1 տարում մոտ $2 մլրդ եկամուտ է ունեցել

PanARMENIAN.Net - 2016-ի առաջին 5 ամսում Վրաստան է այցելել ճամփորդների և զբոսաշրջիկների ռեկորդային քանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

«Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Վրաստան է այցելել զբոսաշրջիկների և ճամփորդների ռեկորդային քանակ` 2016-ի մայիսի տվյալներով արտերկրից այցելուների քանակն աճել է 14,9%-ով, իսկ զբոսաշրջիկներինը, որոնք մնում են Վրաստանում 24 ժամ և ավելի` 24,3%-ով: Սա շատ դրական ցուցանիշ է»,-ասել է վարչապետը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Ըստ վարչապետի, Վրաստան են մեկնում ոչ միայն հարևան երկրների բնակիչները, այլ նաև ԵՄ երկրների քաղաքացիներ, ինչը շատ կարևոր է:

«2015-ին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է $1,94 մլրդ` աճելով 8,3%,-ով, ինչը $149 մլն ավելի է նախորդ տարվա նմանատիպ ցուցանիշից: 2015-ին այն աճել էր 16,2%-ով և կազմել է 6,8%,, սակայն ներուժ դեռ կա»,-ասել է Կվիրիկաշվիլին:

2016-ի 5 ամսում Վրաստան է այցելել 2.119.275 մարդ: Զբոսաշրջիկների թիվը կազմել է 782.814:

Ըստ այցելուների քանակի առաջատարները հարևան երկրներն են` առաջին տեղում Ադրբեջանն է 570.825 այցելուով, 2-ը Թուրքիան է` 524.71 ցուցանիշով, Հայաստանը 3-րդն է 445.343 այցելուով, որին հաջորդում է ՌԴ-ն` 303.678 ցուցանիշով: Հնգյակը եզրափակում է Ուկրաինան` 53.166 այցելուով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---