ԶԼՄ-ներ. «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին, չնայած հետաքրքրված է Մահրեզով

ԶԼՄ-ներ. «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին, չնայած հետաքրքրված է Մահրեզով

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Լեսթեր Սիթի» ակումբի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով, սակայն այս ամառ նախապատվությունը կտրվի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելուն: Այդ մասին հայտնում է «ESPN FC»-ն լոնդոնյան ակումբում իր աղբյուրի վրա հղումով:

Ըստ աղբյուրների, ալժիրցին արդեն փետրվարից հայտնվել էր «Արսենալի» ուշադրության կենտրոնում, սակայն Մխիթարյանն առաջինն է ակումբի ցանկալի ֆուտբոլիստների ցանկում:

«Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել է տարեկան 4 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը:

Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը:

Ընթերցեք նաև. «Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո է առաջարկում. Ֆուտբոլիստն ավելին է ակնկալում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---