Պայթյուն Ստամբուլում. Կան զոհեր

Պայթյուն Ստամբուլում. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Ստամբուլում ավտոբուսի կանգառի հարևանությամբ պայթյուն է որոտացել, կան զոհեր և տուժածներ, հայտնում է Reuters գործակալությունը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ BBC-ի տվյալների, զոհվել է 11 մարդ, տասնյակ վիրավորներ կան: Զոհվածներից 7-ը ոստիկան է, 4-ը` խաղաղ բնակիչ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Ըստ լրագրողների, հավանաբար, գրոհի թիրախը եղել է ոստիկանական ավտոբուսը: Պատահարի վայր են ժամանել «շտապ օգնության» մեքենաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունների քանակը Ստամբուլում կտրուկ աճել է: Վերջին այդպիսի պայթյունը տեղի է ունեցել մայիսի կեսին` Մալթեփե շրջանում: Դրանից առաջ ականապատ մեքենայի պայթյունից 8 մարդ զոհվեց, որից 5-ը զինվորական էր: Ահաբեկչությունների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Ահաբեկչական գործողությունները քրդերի պատասխանն են Անկարայի հատուկ գործողություններին, որը մեկնարկել է 2015-ի հուլիսին երկրի քրդաբնակ շրջաններում:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---