Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է Ակտոբեում 13 ահաբեկչի ոչնչացման մասին

Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է Ակտոբեում 13 ահաբեկչի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ակտոբե քաղաքում ահաբեկչություն կազմակերպած ծայրահեղականներից 13-ը սպանվել է: Եվս 4-ը վիրավորվել է, իսկ 7-ը` հետախուզման մեջ է: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ, հայտնում է «Վեդոմոստին»` Ղազախստանի ՆԳՆ պետական լեզվի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Ալմազ Սադուբաևի վրա հղումով:

Ըստ Սադուբաևի, այժմ իրավիճակը քաղաքում վերահսկվում է:

«Ամբողջ անձնակազմը շարունակում է ծառայությունը խստացված ռեժիմով: Գիշերն Ակտոբեում խաղաղ է անցել»,-ասել է նա:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

Ընթերցեք նաև. ՌԴ Պետդումայի նախկին խորհրդականին մեղադրել են Ղազախստանում պետհեղաշրջման փորձի մեջ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---