Համշենահայ կինոռեժիսորի Ցեղասպանության մասին ֆիլմը՝ Մոնրեալի թուրքական ֆիլմերի փառատոնի հաղթող

Համշենահայ կինոռեժիսորի Ցեղասպանության մասին ֆիլմը՝ Մոնրեալի թուրքական ֆիլմերի փառատոնի հաղթող

PanARMENIAN.Net - Մոնրեալում կազմակերպված թուրքական ֆիլմերի փառատոնում լավագույնն է ճանաչվել համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային:

Մրցանակ ստացած Ալպերը, ելույթ ունենալով փառատոնի ժամանակ, մասնավորապես նշել է. «Եթե այս աշխարհում, երբ գրեթե բոլորը անտուն և անտեր են մնացել, աքսորյալ ու գաղթական դարձել, հանդիսատեսը դեռ կարողանում է «Քամու հիշողությունների» հերոսներից Արամի հետ միասին անցյալին նայել, թերևս ամեն բան կորած չէ: Քանզի թե Թուրքիայի տարածքներում, թե Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար չափով չենք կարողացել առերեսվել անցյալ դարերում կատարված դեպքերի հետ և, որպես մարդկություն, բավականաչափ չենք խրատվել դրանցից:

Մաղթում եմ, որ այլևս ոչ թե աքսորների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին ֆիլմեր ստեղծենք», - Evrensel օրաթերէին հղումով գրում է Akunq.net-ը:

Բուխարեստում ապրիլի 13-17-ը կայացած ռումինական Cinepolitica միջազգային 5-ին փառատոնի մրցույթային ֆիլմերի ցանկում ընդգրկված էր «Քամու հիշողությունները» ֆիլմը:

«Քամու հիշողությունները» ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր կյանքը փրկելու համար քաղաքական պատճառներով Ստամբուլից փախած նկարիչ ու թարգմանիչ Արամ Դեմիրճյանի պատմությունը: Թուրքահայ նկարիչը Երկրորդ համաշխարհային տարիներին ղեկավարող իշխանության կողմից կասկածվում է կոմունիզմի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հանգամանքներից ելնելով` նա ապաստան է գտնում Խորհրդային միության ու Վրաստանի սահմանին:

Օզջան Ալպերըծնվել է 1975թ. թուրքական Սևծովյա ափի Հոպա քաղաքում, համշենահայ ընտանիքում: Սովորել է Տրապիզոնում ու Ստամբուլում: Սկսած 2000թ. աշծատել է որպես կինոբեմադրիչ Յեշիմ Ուստաօղլուի օգնական, այնուհետև նկարահանել է իր առաջին կարճամետրաժ Momi կինոնկարը: Դրանից հետո նկարել է երկու վավերագրական ֆիլմ` ’Tokai City'de Melankoli ve Rapsodi’ («Տխրությունը ու ռապսոդիան Տոկիոյում») Ճապոնիայում և Bir Bilimadamıyla Zaman Enleminde Yolculuk’ («Մի գիտնականի հետ ժամանակի մեջ ճամփորդություն») ֆիլմերը:

2008թ. Ալպերը թողարկել է իր առաջին երկարամետրաժ Sonbahar («Աշուն») կինոնկարը, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների, որպես դեբյուտային կինոնկար: Սրան հաջորդած գործը, որը բարձր է գնահատվել քննադատների կողմից ու արժանացել է մրցանակների, եղել է Gelecek Uzun Sürer («Ապագան անվերջ է տևում») կինոնկարը:

6-րդ Ոսկե Ծիրանում Օզջան Ալփերը արժանացել է հատուկ մրցանակի իր Աշուն առաջին խաղարկային ֆիլմի համար: 8-րդ Ոսկե Ծիրանում նա եղել է Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի անդամ:Կինոժապավենը Թուրքիա/Գերմանիա/Ֆրանսիա/Վրաստան 2015թ. համատեղ արտադրության աշխատանքն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---