ԿԽՄԿ-ն ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հարցով աշխատում է ՀՀ իշխանությունների հետ

ԿԽՄԿ-ն ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հարցով աշխատում է ՀՀ իշխանությունների հետ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանում, Մեհրաբի ուղղությամբ հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացուհի, 39-ամյա Զոհրա Վալիևա Վարդազար-քըզին:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի լրատվական հարցերով պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է տեղեկությունը և ասել, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ իշխանությունների հետ երկխոսության մեջ են:

«Այս պահին կարող եմ ասել, որ մենք տեղյակ ենք դրա մասին և մենք իշխանությունների հետ համապատասխան երկխոսության մեջ ենք այդ թեմայով», - փոխանցել է նա, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ, տեղեկությունն այն մասին, որ հունիսի 7-ին Ադրբեջանի քաղաքացին հայ-ադրբեջանական սահմանն է հատել PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշել է նաև, որ սահմանախախտը քաղաքացիական անձ է:

Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձէլ էին անցնել ԼՂՀ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---