Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 8-ի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։

Վարչապետի հունիսի 7-ի երկու տարբեր որոշումներով` Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի, իսկ Արտյոմ Մովսեսյանը` կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացվել վարչության նոր պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրան ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջև նախանշել անելիքները:

Ս.Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ ջանք չի խնայվելու պլանավորված նպատակներին հասնելու համար, ասվում է ՔԱԳՎ մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---