Ն. Բորդյուժա. Հայաստանը պետություն է, որն իր անվտանգությունն ամբողջությամբ կապում է ՀԱՊԿ-ի հետ15 մարտի 2007 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնորոշված է դեպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցության զարգացման: Այդ մասին Երեւանի պետական համալսարանում տված դասախոսության ժամանակ հինգշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ, փաստորեն, Հայստանի բոլոր իշխանական մարմինները կողմնորոշված են դեպի հանրապետության եւ Կազմակերպության համագործակցության հետագա զարգացում»,- նշել է նա:Ն. Բորդյուժայի խոսքերով, Հայաստանը պետություն է, որն իր անվտանգությունն ամբողջությամբ կապում է ՀԱՊԿ-ի հետ, եւ Կազմակերպության գործնեությունն ուղված է հանրապետության շահերի պաշտպանության ապահովմանը: «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի գործող դաշնակիցը մասնակից-երկրների միջեւ համագործակցության աճեցման գործընթացում»,- ամփոփել է նա: Միեւնույն ժամանակ, Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ Հայաստանն ակտիվորեն օգտվում է արտոնություններից սպառազինության գնման հարցում: «Տվյալ արտոնությունները տրվում են հանրապետությանը արտոնությունների համակարգի շրջանակներում, որը տրվում է Կազմակերպության բոլոր անդամներին»,- նշել է նա: Բորդյուժայի խոսքերով, ՀԱՊԿ-ի արտոնությունների համակարգը Կազմակերպության անդամ-երկրներին հնարավորություն է ընձեռում ռուսական սպառազինություն ձեռք բերել ռուսական շուկայի ներքին գներով, այն դեպքում, երբ ռուսական տեխնիկայի եւ սպառազինման գներն Արեւմուտքում եւ ԱՊՀ այլ երկրներում շատ ավելի բարձր են: «Դա հանդիսանում է Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի համագործակցության շահավետ կողմերից միայն մեկը, արժե նշել, որ հայ զինվորականներից շատերն ուսում են ստանում ռուսական ռազմական բուհերում եւ ակադեմիաներում»,- նշել է Ն. Բորդյուժան, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |