ՆԱՏՕ-ն ծրագրում է Բաքվի հետ Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր ստորագրել

PanARMENIAN.Net - Առաջիկայում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ծրագրում է Բաքվի հետ Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր ստորագրել: Այդ մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հարավային Կովկասի հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ռ. Սիմոնսը ասել է, որ հավատում է, որ այդ ծրագիրը ավելի կատարյալ կլինի Ադրբեջանի համազգային շահերի տեսանկյունից: «Ադրբեջանի Զինված ուժերում անցկացվող բարեփոխումներն ուրախացնում են ինձ` որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցչի»,- հավելել է Ռ. Սիմոնսը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---